524 նոր դեպք, 14 մահ՝ մեկ օրում. համավարակը նոր թափ է առնում
copy image url

524 նոր դեպք, 14 մահ՝ մեկ օրում. համավարակը նոր թափ է առնում

Ներքին 3 տարի առաջ - 10:59 31-08-2021

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 524–ով և դարձել 242135: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
.
Այս պահին փաստացի բուժում է ստանում 9 110 մարդ (+146), կատարվել է 1.540.436 թեստավորում (5.661), առողջացել են վարակվածներից 227.026-ը (+361):

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4844 է։

Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3–ով և դարձել 1.155։