Մենք այնպիսի աշխարհում չենք, որտեղ ստեղծում ենք միջանցքներ ուրիշների տարածքների հաշվին. Ժոնաթան Լաքոտ
copy image url

Մենք այնպիսի աշխարհում չենք, որտեղ ստեղծում ենք միջանցքներ ուրիշների տարածքների հաշվին. Ժոնաթան Լաքոտ

Արտաքին 3 տարի առաջ - 13:27 23-07-2021

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հարցազրույց է տվել «Ազատությանը», որտեղ նշել է, որ միջանցքները վատ հիշողություններ են թողել միջազգային իրավունքում։

<<Մենք այլևս մի այնպիսի աշխարհում չենք, որտեղ ստեղծում ենք միջանցքներ ուրիշների տարածքների հաշվին։ Մենք ապրում ենք մի աշխարհում, ուր սահմանները կոչված են բացվելու։ Մի աշխարհում, որտեղ մարդիկ կարող են տեղաշարժվել, կարող է տեղի ունենալ ապրանքաշրջանառություն։ Հենց այսպես էր, որ կառուցեցինք Եվրոպական միությունը։ Ստեղծելով նախևառաջ պետությունների միջև փաստացի համերաշխություն։ Մի համերաշխություն, որի շնորհիվ այսօր պատերազմը ոչ միայն անհնարին է, այլև՝ լրիվ աբսուրդ>>, -ասել է դեսպանը։

Ամենից շատ դիտված