Չի կարող մարդը ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ և այդ ուրիշների կամակատարը չլինել․ Սերժ Սարգսյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:29 07-03-2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը։

Շնորհանդեսից հետո Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնելու և Արցասխի հարցում աջակցություն ցույց տալու մասին հարցին՝ Սերժ Սարգսյանը նկատեց, որ կանգնում են ոչ թե անձի, այլ այն գաղափարի կողքին, որ կրում է անձը։ Սարգսյանի համար անընդունելի են «ինչպես ուզում ենք, այնպես էլ բանակցում ենք», «մեզ գժի տեղ ենք դնելու, բանակցային պրոցեսը տապալենք», «մենք սկսում ենք սեփական կետից» սկզբունքները։

Սարգսյանը նկատում է․ «Չի կարող մարդը ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ և այդ ուրիշների կամակատարը չլինել»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված