Տոմսկի մարզում Ան-28 ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարներից
copy image url

Տոմսկի մարզում Ան-28 ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարներից

Արտաքին 3 տարի առաջ - 15:26 16-07-2021

Տոմսկի մարզում Ան-28 ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարներից, ինքնաթիռում կա առնվազն 13 մարդ: Այս մասին հայտնել է ավիացիոն ծառայությունների աղբյուրը:

«Ան-28 ինքնաթիռը, որն ուղևորատար չվերթ էր իրականացնում, Տոմսկի մարզում անհետացել է ռադարներից»,- ասել է աղբյուրը:

Նա հավելել է, որ ինքնաթիռն ուներ վթարային ռադիոփարոս:

Տարբեր տվյալներով, ինքնաթիռում կա 13-17 մարդ, այդ թվում՝ 4 երեխա և անձնակազմի 3 անդամ:

Այս պահին հաստատվել են օդանավի հնարավոր գտնվելու վայրի կոորդինատները: