Թբիլիսիում կորոնավիրուսի «ալֆա» շտամով վարակված նորածին է մահացել
copy image url

Թբիլիսիում կորոնավիրուսի «ալֆա» շտամով վարակված նորածին է մահացել

Արտաքին 3 տարի առաջ - 14:34 16-07-2021

Թբիլիսիում Ցիցիշվիլիի անվան մանկական նոր կլինիկայում կորոնավիրուսի «ալֆա» շտամով վարակված նորածին է մահացել: Տեղեկատվությունը հաստատել են Evex Hospitals-ի ներկայացուցիչները:

«Պացիենտը մեզ մոտ բուժվում էր ավելի քան երկու շաբաթ: Տարիքը՝ մինչև մեկ ամսական: Վարակվել էր «Ալֆա» բրիտանական շտամով: Ցավոք, երեխան մահացավ, չնայած այն բանին, որ (բուժմանը) ներգրավված էր ամբողջ բժշկական համայնքը: Կլինիկա էր ընդունվել հինգ օրականում, շուտով սկսվել է շնչառական անբավարարություն, և նրան փոխադրել են արհեստական ​​շնչառության»,- հայտարարել է կլինիկան:

Ամենից շատ դիտված