Կորոնավիրուսի հնդկական շտամով վարակվածների մոտ արյունազեղում է հայտնաբերվել
copy image url

Կորոնավիրուսի հնդկական շտամով վարակվածների մոտ արյունազեղում է հայտնաբերվել

Ավելին 3 տարի առաջ - 00:10 11-06-2021

Կորոնավիրուսի հնդկական շտամով վարակված հիվանդների մոտ հայտնաբերվել է արյունազեղման նմանվող լուրջ բարդությունը:

Ըստ Bloomberg-ի՝ այս նոր շտամը ոչ միայն ավելի վարակիչ է, քան կորոնավիրուսի այլ տարբերակները, այլ նաև առաջացնում է այնպիսի ախտանիշներ, որոնք սովորաբար չեն նկատվում COVID-19-ով տառապող հիվանդների մոտ: Այսպիսով, բժիշկները խոսում են հիվանդների լսողության խանգարումների, ստամոքսի լուրջ խանգարումների, թրոմբի առաջացման մասին, որոնք էլ հանգեցնում են արյունազեղման:

Կորոնավիրուսի հնդկական շտամը ներկայումս հայտնաբերված է առնվազն 53 երկրներում: Այն հիվանդացության ալիք է առաջացրել Անգլիայում և Շոտլանդիայում:

Ամենից շատ դիտված