Հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են ԱԻՆ վարժանքները
copy image url

Հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են ԱԻՆ վարժանքները

Ներքին 3 տարի առաջ - 17:00 13-07-2021

«Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» և «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմաներով վարժանքները շարունակվում են հանրապետության տարբեր մարզերում: Արմավիր մարզի Փարաքար, Գայի և Դողս համայնքներում, միջնակարգ դպրոցներում մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են բնակչության, մանկավարժական անձնակազմի և աշակերտների պատսպարումներ: Ուսումնավարժություների ընթացքում համայնքի ղեկավարների հետ իրականացվել են բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ և առաջարկություններ:

Վայոց ձորի մարզի Հորսի հիմնական դպրոցում անցկացվել է «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Մասնակցել է թվով 12 աշակերտ և ուսուցչական կազմ, ինչպես նաև մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ:

«Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ են անցկացվել նաև Գեղարքունիքի մարզի Վերին և Ներքին Գետաշեն, Լիճք, Մադինա, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր համայնքներում և միջնակարգ դպրոցներում:

Ուսումնավարժությունների ընթացքում ստուգվել են համայնքներում առկա պլանների իրատեսությունը, բնակչության տարահանման, պատսպարման հաշվարկները, համայնքների կազմավուրումները և նրանց գործառույթներն արտակարգ իրավիճակների ժամանակ:

Ձեզ գուցե հետաքրքրի