«Ջազն ու ջազի սիրահարները տարբեր վայրերում ասես տարբեր լեզուներ լինեն». աշխարհառչակ Բիլլի Քոբամը Երեւանում է
copy image url

«Ջազն ու ջազի սիրահարները տարբեր վայրերում ասես տարբեր լեզուներ լինեն». աշխարհառչակ Բիլլի Քոբամը Երեւանում է

Ներքին 3 տարի առաջ - 17:17 06-12-2021

Լեգենդար թմբկահար Բիլլի Քոբամն իր բրենդով YEREVAN JAZZ FEST-ի շրջանակում համերգ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Համերգը նվիրված է մեկ այլ հայտնի թմբկահարի՝ Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի հիշատակին:

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն ասաց, որ այս բացառիկ համերգին սպասել է 11 տարի՝ 2010-ին է առաջին անգամ Նյու Յորքում հանդիպել Բիլլի Քոբամին:

Աշխարհահռչակ թմբկահարը մի քիչ շրջել է Երեւանում եւ Երեւանից դուրս, ու ինչպես ինքն է ասում, տպավորված է Հայաստանով:

Նրա ձեւակերպմամբ, ջազի սիրահարները հարուստ մտավոր ունակություններով, քննախույզ միտք ունեցող մարդիկ են, իսկ ջազը՝ մտածելու ձեւ է եւ ապրելակերպ:

Քոբամն ասաց, որ ջազային նույն ստեղծագործությունը կարող է ամեն անգամ տարբեր կերպ մեկնաբանվել, նայած, թե ինչ ես ուզում այդ պահին փոխանցել լսարանին. «Օրինակ, My funny Valentine ստեղծագործությունը Հայաստանում մի ձեւով են ներկայացնում, Ճապոնիայում՝ մեկ այլ…Ջազն ու ջազի սիրահարները տարբեր վայրերում ասես տարբեր լեզուներ լինեն»: