Ռուսաստանն անընդունելի է համարում ԱՄՆ զորքերի տեղափոխումը Աֆղանստանից հարևան պետություններ. ՌԴ ԱԳՆ
copy image url

Ռուսաստանն անընդունելի է համարում ԱՄՆ զորքերի տեղափոխումը Աֆղանստանից հարևան պետություններ. ՌԴ ԱԳՆ

Արտաքին 3 տարի առաջ - 14:32 13-07-2021

Ռուսաստանն անընդունելի է համարում ԱՄՆ զինծառայողների տեղափոխումը Աֆղանստանից հարևան պետություններ: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին նման քայլերից:

Դիվանագետի խոսքով, ամերիկյան կոնտինգենտի տեղափոխումը Աֆղանստանի հարևան երկրներ կարող է փոխել Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունները: Նա նշել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է զորքերի դուրսբերման բազմապլան հետևանքները:

«Իրավիճակը միանշանակ չէ: Ես կարծում եմ, որ քաղաքական, աշխարհաքաղաքական և ներքաղաքական պատճառների համալիրից ելնելով՝ ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, կշարժվի Աֆղանստանում իր ռազմական ներկայությունը կրճատելու ուղղությամբ»,- ասել է Ռյաբկովը «Միջազգային կյանք» ամսագրին տված հարցազրույցում:

Ամենից շատ դիտված