ԱՄՆ-ն ներկայում անընդունելի է համարում Ուկրաինայում հրադադարը. Սպիտակ տուն
copy image url

ԱՄՆ-ն ներկայում անընդունելի է համարում Ուկրաինայում հրադադարը. Սպիտակ տուն

Արտաքին 2 տարի առաջ - 20:29 19-03-2023
Ներկայում ԱՄՆ-ն անընդունելի է համարում Ուկրաինայում հրադադարի հաստատումը։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Որովհետև այս հրադադարը միայն կվավերացնի այսօրվա դրությամբ Ռուսաստանի նվաճումները և Պուտինին ժամանակ կտա նոր մարդկանց պատրաստելու և հարմարության դեպքում նոր հարձակում պլանավորելու համար», - բացատրել է ամերիկացի պաշտոնյան:

Ավելի վաղ Քիրբին ևս նման դիրքորոշում էր հայտնել. նա կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայում հրադադարը Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության խախտում կլինի։ Նրա խոսքով՝ հրադադարը կնշանակի Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի բռնագրավման ճանաչում։