Արկանզասի ոստիկանը պատվեր է առաքել՝ առաքիչին ձերբակալելուց հետո

Ավելին 3 տարի առաջ - 22:56 10-07-2021

Արկանզաս նահանգի Ջոնսբորոյի ոստիկանության սպա Թայլեր Ուիլյամսը առաքիչին ձերբակալելուց հետո իրականացրել է չինական ռեստորանից մեկի պատվերը։ Այս մասին հաղորդում է ABC News-ը:

DoorDash առաքման ծառայության մի առաքիչ ձերբակալվել է Թայլեր Ուիլյամսի և նրա գործընկեր Լեվի Չիզմայի կողմից` ժամկետանց արտոնագրով մեքենա վարելու և դատարան ներկայանալուց հրաժարվելու համար։ Նրա մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ։

Սպա Ուիլյամսը առաքիչին խոստացել է, որ նա կերակուրի պատվերը կհասցնի տեղ:

«Ձեր DoorDash-ի առաքիչին ձերբակալել ենք այնպես որ ես եմ բերել ձեր ուտելիքը», - բացատրել է Ուիլյամսը հաճախորդներին:

Պատվերը ստացողները հումորով են արձագանքել պատահածին: Ավելի ուշ DoorDash-ը հայտնել է, որ առաքիչը դուրս է մանցել աշխատանքից, և խոստացել է լիարժեք համագործակցություն հետաքննության ոլորտում:

Ամենից շատ դիտված