ՔՊ-ն Աննա Նաղդալյանին «փոխել» է Առաքել Սեմիրջյանով
copy image url

ՔՊ-ն Աննա Նաղդալյանին «փոխել» է Առաքել Սեմիրջյանով

Ներքին 3 տարի առաջ - 20:27 08-10-2021

Դեռևս այս տարվա հունիսին լուր տարածվեց, որ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի տեղակալ, սակայն արտաքին գործերի նախարարությունից շտապեցին հերքել լուրը՝ ասելով, որ Աննա Նաղդալյանը շարունակում է մնալ ԱԳՆ համակարգում և այս պահին փոխդեսպանի պաշտոն ԱՄՆ-ում գոյություն չունի:

Իրականում Նաղդալյանը չէր կարող նշանակվել ԱՄՆ-ում աշխատանքի, քանի որ նման փորձով և ինտելեկտուալ որակներով կխամրեցներ ԱՄՆ-ում բախտի բերմամբ դեսպան դարձած Լիլիթ Մակունցին, որն առ այսօր չի կարողանում լեզու գտնել հայկական համայնքի ու Հայ դատի գրասենյակի հետ:

Բացի դրանից՝ ՔՊ-ականները չէին կարող հանդուրժել ոչ յուրայինի, իսկ Նաղդալյանը հայտնի է Նիկոլ Փաշինյանի դեմ մինի դեմարշներով:

Օրերս հայտնի դարձավ, որ Լիլիթ Մակունցին «դեսպանական» աշխատանքում օգնում է յուրայիններից՝ «Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանը:

ԱՐԵԳ ԱՐԵՎՅԱՆ

Ամենից շատ դիտված