ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի փորձագետները կարծում են, որ պատվաստված աշակերտներն ու ուսուցիչները կարող են գտնվել և շրջել դպրոցների շենքերում առանց դիմակների:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի նոր խորհրդատվությունններում ասվում է, որ առաջնահերթություն է 2021 թվականի աշնանը երկրի ուսումնական հաստատություններում առերես ուսուցման վերադարձը: Մասնագետներն ընդգծում են, որ դպրոցներում «դիմակները պետք է փակ տարածքներում կրեն (2 տարեկանից բարձր) բոլորը, ովքեր ամբողջությամբ պատվաստված չեն»:
Նշվում է, որ դպրոցների վարչակազմերը կարող են ներդնել սոցիալական հեռավորության և դիմակներ կրելու իրենց կանոնները: Միաժամանակ, դպրոցական ավտոբուսներում բոլոր սովորողները, նույնիսկ պատվաստվածները, պետք է դիմակ կրեն: