Արցախի թեմի գրասենյակում հյուրընկալվեցին Եվրախորհրդարանի պատգամավորներ Նիկոլա Բեյին ու Նոր Կալեդոնիայից Նիկոլա Մեցդորֆին։
Հանդիպմանը մասնակցեցին Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը և թեմական խորհրդի անդամ Կարեն Միրզոյանը։
Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց Արցախի թեմի առաքելությունն ու շարունակական ծրագրերը, որոնք ուղղված են արցախահայության հոգևոր և հոգեբանական աջակցություն տալուն։
Հյուրերը հավաստիացրին՝ Արցախի ձայնը բարձրացվելու է եվրոպական հարթակներում։