Ռուսաստանի Դաշնության սենատոր Դմիտրի Բուլավինը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությունը դարձնելու պարտադիր առարկա։Այս մասին գրում է Mel-ը։
Նրա խոսքով, այսօր այս ոլորտում «հետընթաց է նկատվում», քանի որ հայրենասիրական կրթությանը առաջնային դեր չի տրվում, և այն ընդգրկված չէ դպրոցական հիմնական ծրագրում։
Բուլավինը շեշտել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում հայրենասիրությունն ավելի կարևոր է, քան երբևէ, և այն պետք է ընկալվի որպես պետության ազգային անվտանգության հիմնական տարրերից մեկը։
ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր շնորհավորել են իրեն ծննդյան օրվա կապակցությամբ։ Մելանյան 55-ամյակը նշել է Հռոմի պապի հուղարկավորության արարողության ժամանակ։Այս մասին գրում է Hindustan Times-ը։
Նրա խոսքով, այդ օրը նա աղոթել է տառապող մարդկանց բուժման և ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար։ Մելանյան ընդգծել է, որ այդ օրը իր համար եղել է ոչ միայն անձնական, այլև հոգևոր վեափոխման կարևորություն ունեցող պահ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտնել է, որ չափազանց զբաղված է եղել, որպեսզի Մելանյայի համար նվեր գնի նրա տարեդարձի առթիվ։ Փոխարենը, նա նրան հրավիրել է ռոմանտիկ ընթրիքի Air Force One օդանավում, որպեսզի միասին նշեն այդ կարևոր օրը։
Իսպանիայում արտակարգ դրություն էր հայտարարվել էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանման և լիակատար անջատման հետևանքով։ Մադրիդի քաղաքապետը դիմել էր կառավարությանը՝ զինված ուժերը քաղաքում տեղակայելու խնդրանքով՝ խափանման հետևանքները արագ վերացնելու նպատակով։Այս մասին գրում է Reuters-ը։
Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով դադարեցվել էր ողջ երկաթուղային երթևեկությունը, ինչպես նաև բազմաթիվ քաղաքներում խաթարվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը, որտեղ անջատվել էին լուսացույցերը։
Սուպերմարկետներում առաջացել էր երկար հերթեր, իսկ հրշեջ ծառայությունները զբաղված էին մարդկանց փրկելով անսարք վերելակներից։ Բոլոր ատոմակայանները ժամանակավորապես և անվտանգ կերպով փակվել էին։
Իսպանական իշխանությունների համակարգված աշխատանքի արդյունքում էլեկտրականությունը գրեթե 10 ժամ անց վերականգնվել է։
Չինաստանի Ուհան քաղաքում 22-ամյա ուսանող Դու Ցզյունհաոն ստացել է մարմնի 90%-ից ավելի այրվածքներ է ստացել, երբ իր բնակարանում լիցքավորվող էլեկտրական հեծանիվի մարտկոցը պայթել է։ Բժիշկները երկար ժամանակ պայքարել են նրա կյանքի համար, սակայն լուրջ վնասվածքների հետևանքով ստիպված են եղել անդամահատել նրա ձախ ձեռքի երկու մատները։Այս մասին գրում է NDTV-ն։
Դու Ցզյունհաոյի ընտանիքը բուժման համար ծախսել է մոտ 380 հազար դոլար և արդեն դատական հայց է ներկայացրել մարտկոցների արտադրողի դեմ՝ վնասի փոխհատուցում պահանջելով։
«Տիտանիկ» նավից ուղարկված ստորագրված բացիկը վաճառվել է աճուրդում 375.000 դոլարով։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
Բացիկը գրել և ուղարկել էր առաջին դասի ուղևոր, գրող Արչիբալդ Գրեյսի IV-ը։ Փաստաթուղթը աճուրդի է հանվել նրա զարմիկի կողմից։ Նամակում Գրեյսիի մեծ հորեղբայրը գրել է. «Սա հիանալի նավ է, բայց ես կսպասեմ մինչև նավի ճանապարհորդության ավարտը, նախքան դրա մասին դատողություններ անելը»։
Սկզբնական գինը կազմել է 75.000 դոլար, սակայն բացիկը վաճառվել է հինգ անգամ ավելի թանկ՝ 375.000 դոլարով։
Այս և միջազգային մամուլի մյուս ուշագրավ հրապարակումները՝ տեսանյութում։