Հաղթանակի օրը զինադադար հայտարարելու Պուտինի առաջարկը Կիևի հետ առանց նախապայմանների ուղիղ բանակցությունների սկիզբն է:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
«Զինադադարի ընդունումը կարող է համարվել միակ պայմանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը Բրազիլիայում ԲՐԻԿՍ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո։
Կիևի կոշտ հայտարարությունների մասին հարցին Լավրովը խորհուրդ է տվել չկարդալ ուկրաինական իշխանությունների հայտարարությունները, քանի որ իրականում ամեն ինչ այլ է։