Oragir.News-ի «
Օրակարգ» հաղորդաշարի հյուրը վերլուծաբան Կարեն Վրթանեսյանն է։
Հաղորդաշարի շրջանակներում Կարեն Վրթանեսյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու սպանված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի գործի, այն ձգձգելու շարժառիթների, իշխանական քարոզչության «փայլուն» աշխատանքի, Հայաստանում ստեղծված իրավիճակի, մարդկանց կյանքը շարունակաբար բարդացնելու միտումների, անվտանգային իրավիճակի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Կարեն Վրթանեսյանն ընդգծեց, որ Սոնա Մնացականյանի սպանությունը իշխանությունն է քաղաքականացրել։
«Թեպետ իշխանությունները մեղադրում են այն մարդկանց, ովքեր այդ թեմայով խոսում են, թե, իբր փորձում են քաղաքականացնել, բայց առաջինը հենց իշխանությունն է քաղաքականացրել այս միջադեպը։ Քաղաքականացրել է՝ նախ փորձելով կոծկել այդ դեպքը ու այդ կոծկելու, թեման լղոզելու, զոհին մեղադրելու այդ ամբողջ արշավին, ընդ որում շատ սենց փայլուն անցկացրած արշավին լծելու ամբողջ պետական քարոզչամեքենան, իշխանական քարոզչամեքենան, էն իշխանամերձ բոլոր չգիտեմ ինֆլյուենսերներին, լրատվամիջոցներին, ֆեյքերին բնականաբար։ Այսինքն՝ հենց իրենք սկսեցին դա քաղաքականացնել՝ ներգրավելով էլ պաշտոնյաներ պետական, էլ իրենց պատգամավորին, և այլն, և այլն, այսինքն՝ իրենք են քաղաքականացրել»,- ասաց նա։
Վրթանեսյանը նաև համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի շառասյունը ահաբեկում է բնակչությանը։
Մանրամասները՝ տեսանյութում.