ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է Սահմանադրական դատարան ներկայացնի բոլոր այն խախտումները, որոնք արձանագրվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի ընթացքում: Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը հուլիսի 10-ին հրապարակեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ դրանով իսկ բավարարելով Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի միջնորդությունը։ Միջնորդության համաձայն՝ Պաշտպանի և նրա գրասենյակի ներկայացրած փաստաթղթերը կարող են էական դեր խաղալ քննվող գործի արդյունավետության բարձրացման գործում: