Լիտվայի և Բելառուսի սահմանին կառուցվող պատի երկարությունը կգերազանցի 500 կմ-ը
copy image url

Լիտվայի և Բելառուսի սահմանին կառուցվող պատի երկարությունը կգերազանցի 500 կմ-ը

Արտաքին 3 տարի առաջ - 20:28 09-07-2021

Լիտվայի ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտայտեն հայտարարել է, որ Լիտվայի և Բելառուսի սահմանին պատի ընդհանուր երկարությունը կկազմի 550 կմ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօրվանից սկսվել է փշալարերով պատնեշի կառուցումը (Բելառուսի սահմանին - նշում է Gazeta.Ru- ն), նախատեսվում է, որ այն 550 կմ է լինելու: Նման ցանկապատի գինը կկազմի մոտ 41 միլիոն եվրո», - ասել է նա:

Ըստ Բիլոտայտեի, սահմանի պաշտպանությունը կլինի «կրկնակի»․ նախ կտեղադրվի փշալար պատնեշը, զուգահեռ ցանկապատ կկառուցվի:

Լիտվայի և Բելառուսի սահմանի երկարությունը 678,8 կմ է:

Հուլիսի 7-ին Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հայտարարեց, որ երկիրը պատ է կառուցելու Բելառուսի հետ սահմանին՝ միգրացիան զսպելու համար: