ԲԱՅԴԵՆԸ ՀՐԱՄԱՅԵԼ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՊԱՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ
copy image url

ԲԱՅԴԵՆԸ ՀՐԱՄԱՅԵԼ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՊԱՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ

Արտաքին 4 տարի առաջ - 15:41 21-01-2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցումը դադարեցնելու մասին:

Մասնավորապես, Սպիտակ տան նոր ղեկավարը չեղյալ է հայտարարել արտակարգ իրավիճակի ռեժիմը Մեքսիկայի հետ սահմանին, որն օգնել է Թրամփի վարչակազմին բյուջետային միջոցներ ուղղել շինարարության համար: ԱՄՆ իշխանությունները Թրամփի օրոք հասցրել են կառուցել պատի 727 կմ: Բայդենն ավելի վաղ հասկացրել էր, որ չի պատրաստվում քանդել արդեն կառուցվածը: