Մադրիդի Ռեալը հերքել է Լա Լիգայից հեռանալու և Պրեմիեր լիգային միանալու հավանականության մասին լուրը
copy image url

Մադրիդի Ռեալը հերքել է Լա Լիգայից հեռանալու և Պրեմիեր լիգային միանալու հավանականության մասին լուրը

Սպորտ 3 տարի առաջ - 15:27 14-08-2021

Իսպանական Մադրիդի «Ռեալ» ակումբը հերքել է երկրի առաջնությունից դուրս գալու մասին լուրը, որն ավելի վաղ հրապարակել էր Mundo Deportivo պարբերականը:

«Անդրադառնալով պարբերականում հրապարակված տեղեկությանն առ այն, որ մեր ակումբը դիտարկում է Լա Լիգայից դուրս գալու և Պրեմիեր լիգային միանալու հավանականությունը, Մադրիդի «Ռեալը» հայտնում է, որ այս տեղեկությունն ամբողջովին կեղծ է, անհեթեթ և անհնարին»,- ասվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ: