ԱՀԿ ղեկավարը հորդորել է համաշխարհային հանրությանը պատրաստ լինել նոր համավարակների
copy image url

ԱՀԿ ղեկավարը հորդորել է համաշխարհային հանրությանը պատրաստ լինել նոր համավարակների

Արտաքին 3 տարի առաջ - 10:35 29-06-2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, ելույթ ունենալով Փոքր կղզիների պետությունների առողջության գագաթնաժողովում, կոչ է արել սովորել ներկա կորոնավիրուսային համավարակի դասերը:

Նրա խոսքով, կարևոր է «անել հնարավոր ամեն ինչ նոր համավարակներին պատրաստ լինելու համար, կանխել, հայտնաբերել և արագ արձագանքել դրանց՝ հիմնվելով ուժեղ առաջնային առողջապահության վրա»:

Գեբրեյեսուսը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ աշխարհում գրանցվում են «պատվաստանյութերի անհավասարություն և պատվաստանյութերի ազգայնականություն», ինչի հետևանքով տարբերություններ են առաջանում «բարձր և ցածր եկամուտներ ունեցող երկրների միջև»:

Նա մեջբերել է վիճակագրություն, համաձայն որի՝ COVID-19-ի դեմ պատվաստումների

77%-ը կատարվում է աշխարհի 10 երկրներում:

ԱՀԿ գլխավոր տնօրենի խոսքով, եթե պատվաստումների թվով առաջատար երկրները կիվեն պատվաստանյութերով, ապա մինչև սեպտեմբեր հնարավոր կլինի պատվաստել յուրաքանչյուր երկրի բնակչության առնվազն 10%-ը, իսկ մինչև տարեվերջ՝ առնվազն 40%-ը:

Ամենից շատ դիտված