Բահչելին  Զելենսկուն հորդորել է «զգույշ լինել»
copy image url

Բահչելին  Զելենսկուն հորդորել է «զգույշ լինել»

Արտաքին 2 տարի առաջ - 18:17 02-05-2022
Թուրքիայում դժգոհություն է առաջացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Թուրքիայի վերաբերյալ:
Նախօրեին Ուկրաինայի նախագահը նշել էր, որ մի կողմից՝ Թուրքիան աջակցում է Կիևին կարևոր հարցերում, բայց մյուս կողմից՝ ռուս զբոսաշրջիկների համար հետաքրքիր շրջագայություններ է կազմակերպում: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Ի պատասխան այս խոսքերի՝ Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին Զելենսկուն հորդորել է «զգույշ լինել» իր հայտարարություններում:

«Զելենսկին պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի թուրք ժողովրդի, թուրքական կառավարության և Թուրքիայի Հանրապետության նկատմամբ։ Ավելի լավ կլիներ, եթե Զելենսկին վստահեր թուրք ժողովրդին, այլ ոչ թե Հունաստանին»,- ասել է ազգայնական կուսակցապետը:

Վերջինս նաև հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը շարունակում է «ջանքեր գործադրել» Ուկրաինայում կայուն և մնայուն հրադադար հաստատելու համար:

Ամենից շատ դիտված