Կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech և Moderna ընկերությունների պատվաստանյութերը կարող են պաշտպանել վարակից մի քանի տարի կամ նույնիսկ ամբողջ կյանքի ընթացքում: Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի գիտնականների ղեկավարած հետազոտությանը:
Մասնագետները կարծում են, որ мРНК-պատվաստանյութ (Pfizer, Moderna) ստացած պացիենտների մեծ մասը հետագայում նոր չափաբաժինների կարիք չի ունենա, եթե ներկայիս կորոնավիրուսի զգալի մուտացիաներ չհայտնվեն:
Միաժամանակ, նրանք, ովքեր հիվանդացել են կորոնավիրուսով և հետո պատվաստվել են, հավանաբար բուստերային չափաբաժնի կարիք չեն ունենա նույնիսկ վիրուսի զգալի մուտացիայի դեպքում: Վարակվելուց կամ պատվաստումից հետո ավշային հանգույցներում կա հատուկ կառուցվածք, այսպես կոչված՝ հերմինատիվ կենտրոն, որտեղ տեղակայված են B-լիմֆոցիտները, որոնք զգալի դեր են խաղում իմունիտետի ապահովման գործում: Որքան լայն է դրանց դիապազոնը, և որքան երկար ստիպված լինեն այդ բջիջները ներգրավվել, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ նրանք կկարողանան կանխել վիրուսի նոր մուտացիաները: