Նյու Յորքի դատախազությունը հաջորդ շաբաթ կարող է քրեական գործ հարուցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերության և վերջինիս ֆինանսական տնօրեն Ալեն Ուայսելբերգի դեմ: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին:
Ըստ թերթի՝ Ուայսելբերգի նկատմամբ հետաքննությունը սկսվել է դեռևս մայիսին: Նրան առաջարկել են համագործակցել հետաքննության հետ՝ հանդես գալով ամերիկացի նախկին առաջնորդի ու նրա ընկերության դեմ, կամ դառնալ հարկային հանցագործությունների գործով մեղադրյալ: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք մեղադրանք է առաջադրվելու անձամբ Թրամփին:
Գլխավոր դատախազության տվյալներով, Trump Organization ընկերությունն արհեստականորեն բարձրացրել է ակտիվների արծեքը՝ նոր վարկեր ստանալու համար: Գործը հարուցվել է այն ժամանակ, երբ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը բացահայտ հայտարարել է, որ կազմակերպությունը հաճախ է նման պրակտիկա կիրառել: