Սերբիայի հարավ-արևմուտքում տեղի են ունեցել «Կայծակնային հարված-2021» խոշորագույն զորավարժությունները՝ Ռուսաստանից գնված կամ Մոսկվայի ու Բելգրադի ռազմական համաձայնագրով ստացված ռազմական տեխնիկայով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սերբիայի պաշտպանության նախարարության տվյալներով, Պեշտերի սարահարթում վարժանքները ամենախոշորն են վերջին մի քանի տասնամյակների ընթացքում: Դրանից առաջ ստուգվել է 15 հազար սերբ զինծառայողների պատրաստականությունը, ինչպես նաև վարժանքներ են անցկացվել ութ պոլիգոններում:
«Առաջին անգամ T-72MS տանկերի անձնակազմերը ցուցադրում են մարտական հնարավորությունները՝ օգտագործելով ժամանակակից օպտիկամանրաթելային համակարգեր և թիրախային համակարգեր, որոնցով նրանք զինված են: Դրանց կողքին կան արդիականացված BRDM-2M զրահափոխադրիչներ, որոնք վերջերս տանկերի հետ միասին ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից»,- հաղորդել է Սերբիայի ռազմական գերատեսչությունը:
Նշվում է, որ զորավարժություններին ներկա են եղել նախագահ Ալեքսանդր Վուչիչը, կառավարության անդամներ և հրամանատարությունը: