Իսլանդիան առաջինն է Եվրոպայում, որը վերացրել է կորոնավիրուսի բոլոր սահմանափակումները
copy image url

Իսլանդիան առաջինն է Եվրոպայում, որը վերացրել է կորոնավիրուսի բոլոր սահմանափակումները

Արտաքին 3 տարի առաջ - 12:55 27-06-2021

Իսլանդիայում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բոլոր սահմանափակումները ներկայացված են երկրի կառավարության կայքում:

Այս պահին երկրի բնակչության 87%-ը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առնվազն առաջին չափաբաժինը, իսկ 60%-ը ամբողջությամբ պատվաստված է: Այժմ Իսլանդիայի քաղաքացիները կարիք չունեն դիմակներ և ձեռնոցներ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը: Բացի այդ, երկրում թույլատրվում է զանգվածային հավաքներ:

«Մենք վերադառնում ենք հասարակության հարմարավետ կյանքին և այն առօրյային, որին ձգտում էինք», - ասել է երկրի Առողջապահության նախարարության ղեկավար Սվանդիս Սվարսդոտտիրը: Այսպիսով, Իսլանդիան դարձել է Եվրոպայում առաջին երկիրը, որը վերացրել է կորոնավիրուսի բոլոր սահմանափակումները:

Բացի այդ, հուլիսի 1-ից պատվաստման վկայական կամ նախորդ հիվանդություն ունեցող զբոսաշրջիկները երկիր մուտք գործելիս ստիպված չեն լինի կատարել PCR թեստ:

Ամենից շատ դիտված