Եգիպտոսը չեղարկել է երկիր մուտք գործելու՝ կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը։
«Համաճարակների դեմ պայքարի ճգնաժամային կենտրոնի Գերագույն խորհրդի նիստի ժամանակ որոշվել է վերացնել եգիպտացիների և օտարերկրացիների մուտքի բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին 2021 թվականին»,- հաղորդել է կառավարության ներկայացուցիչը։
Հունվարից գործող կանոնների համաձայն՝ զբոսաշրջիկները պարտավոր էին երկիր ժամանելուն պես ներկայացնել պատվաստման վկայական կամ երեք թեստերից մեկի բացասական արդյունքը՝ PCR կամ արագ հակագենի թեստ կամ ID NOW: