Ամերիկյան Մինեապոլիսում ծնված Ռիչարդ Սքոթ Ուիլյամ Հաթչինսոնը, որը ծնվել է հղիության չորրորդ ամսում, նշել է իր առաջին ծննդյան օրը։ Այս մասին հայտնում է CNN-ը:
Ռիչարդը մտել է Գինեսի ռեկորդների գիրք՝ որպես աշխարհի ամենավաղաժամ ծնված երեխան, որը կարողացել է ծնվել և գոյատևել: Նա ծնվել է ծննդյան ակնկալվող ամսաթվից 131 օր առաջ, իսկ ծննդյան պահին կշռել է ընդամենը մոտ 337 գրամ:
«Երբ երեխայի հայրը՝ Ռիկը, և մայրը՝ Բեթը, նախածննդյան խորհրդատվություն ստացան այն մասին, թե ինչ կարելի է սպասել այդքան շուտ ծնված երեխայից, մեր նեոնատոլոգիական թիմը նրանց 0% գոյատևելու հնարավորություն տվեց», - ասել է դոկտոր Սթեյսի Քերնը, որն աշխատում է այն հիվանդանոցում, որտեղ ծնվել է Ռիչարդը:
Տղային տեղավորել են երեխաների ինտենսիվ խնամքի ինկուբատորում, որտեղ պայմաններ են ստեղծվել երեխայի արտամարմնային հասունացման համար: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռիչարդի ծնողները չեն կարողացել ներկա լինել նրա բուժմանը, ուստի Ռիկ և Բեթ Հաթչինսոնները ամեն օր այցելում էին իրենց երեխային՝ գալով հարևան Վիսկոնսին նահանգից:
Ռիչարդը դուրս է գրվել հիվանդանոցից վեց ամիս անց՝ 2020 թվականի դեկտեմբերին: Դոկտոր Ստեյսի Քերնը ասել է, որ ինքը շատ հպարտ է իր փոքրիկ հիվանդով՝ նշելով նրա՝ ապրելու անհավանական ցանկությունը: