Պետերբուրգում հնգամյա երեխան ընկել է չորրորդ հարկից
copy image url

Պետերբուրգում հնգամյա երեխան ընկել է չորրորդ հարկից

Արտաքին 8 ամիս առաջ - 15:31 10-08-2024
Սանկտ Պետերբերուգում հինգ տարեկան աղջիկն ընկել է չորրորդ հարկի բնակարանի պատաւոհանից։ Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Դեպքի պահին երեխան բնակարանում եղել է հորաքրոջ հետ։ Երբ երեխան դուրս է մնացել ուշադրությունից, բարձրացել է պատուհանի գոգին ու ընկել պատուհանից՝ հայտնվելով ասֆալտի վրա։

Դեպքի վայր ժամանած բժիշկները աղջկան տարել են հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել են գլխի բաց վնասվածք, գանգի կոտրվածք, գլխուղեղի այտուց և այլ վնասվածքներ։ Տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Ավելի վաղ Հայաստանի ԱՆ-ն հայտնել էր, որ բարձրությունից ընկնելը հոսպիտալացումների հիմնական պատճառն է մինչև 5 տարեկանների շրջանում:
Նախարարությունը երեխայի անվտանգությունն ապահովելու համար խորհուրդ էր տվել.

• Պահե՛ք պատուհանները փակ և կողպած, երբ երեխաները տարածքում են: Օդափոխության համար հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանները, որոնք անհասանելի են երեխաներին:
• Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի վայր ընկնելը. թու՛յլ մի տվեք` երեխան հենվի պատուհանի ցանցին և մի՛ վստահեք որպես պաշտպանիչ շերտ:
• Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, դրե՛ք պատուհաններից հեռու:
• Կազմակերպե՛ք երեխայի հանգիստը և խաղալու համար նախատեսված տարածքը բաց պատուհանից կամ պատշգամբից առավելագույնս հեռու:
• Ոչ մի դեպքում չի կարելի թուլացնել ուշադրությունը երեխայի հանդեպ, առավել ևս, երեխային մենակ, առանց հսկողության մի՛ թողեք սենյակում:
• Հիշե΄ք, որ արգելապատնեշները չեն կարող փոխարինել երեխաների նկատմամբ ծնողի հսկողությանը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում