Բասկետբոլի Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Ալբանիայի ընտրանու նկատմամբ
copy image url

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Ալբանիայի ընտրանու նկատմամբ

Սպորտ 1 ամիս առաջ - 00:14 21-02-2025
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն Աշխարհի 2027 թվականի նախընտրական առաջին փուլի վերջին խաղում հյուրընկալվել էր Ալբանիայի ընտրանուն։

Դուրես քաղաքում կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականը տանտերերի ընտրանու նկատմամբ գերվստահ հաղթանակ տարավ 91:70 հաշվով։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Քրիս Ջոնսը (Հայաստան), ով վաստակել է 31 միավոր։

Հայաստանի հավաքականը 2-րդ տեղով է ավարտում նախընտրական առաջին փուլը՝ զիջելով Ավստրիայի ընտրանուն և առաջ անցնելով Ալբանիայի հավաքականից։