Կրծքի երեխաները սկսել են 26 անգամ ավելի հաճախ վարակվել կորոնավիրուսի «դելտա» շտամով. ինֆեկցիոնիստ
copy image url

Կրծքի երեխաները սկսել են 26 անգամ ավելի հաճախ վարակվել կորոնավիրուսի «դելտա» շտամով. ինֆեկցիոնիստ

Արտաքին 3 տարի առաջ - 18:22 27-07-2021

Բժիշկ-ինֆեկցիոնիստ Եվգենի Տիմակովը հայտարարել է, որ կրծքի երեխաները սկսել են ավելի հաճախ վարակվել կորոնավիրուսի «դելտա» շտամով:

«Երեխաներն այժմ ավելի հաճախ են վարակվում կորոնավիրուսային վարակով, «դելտա» շտամով առնվազն 26 անգամ ավելի հաճախ երեխաներն են վարակվում»,- ասել է նա «Վեստի FM» ռադիոկայանի եթերում:

Մասնագետը նաև հավելել է, որ աշնանը Ռուսաստանում կսկսվի կորոնավիրուսով հիվանդացության աճ: Նրա խոսքով, նոր ալիքը կապված կլինի արձակուրդից մարդկանց վերադարձի հետ: Բացի դրանից, սեպտեմբերի վերջին կսկսվի իմունիտետի անկման սեզոնը՝ համապատասխան սեզոնային վարակների:

Ամենից շատ դիտված