Մակրոնին ապտակած տղամարդը դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման
copy image url

Մակրոնին ապտակած տղամարդը դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման

Արտաքին 3 տարի առաջ - 20:27 10-06-2021

28-ամյա Դամիեն Թարելը, որ հարվածել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է BFM-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր Թարելի գործողությունների մասին։ Դրոմ քաղաքում նա ստեղծել էր երկու թեմատիկ խմբեր: Մակրոնի վրա հարձակման ժամանակ տղամարդը նախ հնչեցրել է ֆրանսիացի ռոյալիստների (միապետության կողմնակիցների) կարգախոսը, ապա՝ «Ո՛չ մակրոնիզմին»: Թարելը տեղում ձերբակալվել է: Միևնույն ժամանակ, տղամարդու հարազատներն ասում են, որ նա երբեք չի հետաքրքրվել քաղաքականությամբ, չնայած սոցիալական ցանցերում նա բաժանորդագրված է աջ ռոյալիստական թեմաներով մի շարք համայնքների:

Ամենից շատ դիտված