Փարիզի դատարանը կոռուպցիայի մեղադրանքով մեկ տարվա ազատազրկման է դատապարտել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին: Այս մասին հաղորդում է BFM-ը:
Սարկոզին մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և ազդեցության առևտրի մեջ: Դատարանը դատապարտել է նրան երեք տարվա ազատազրկման, որից երկուսը՝ պայմանական:
Դատական լսումների ընթացքում Սարկոզին հայտարարել է, որ ինքը երբեք կոռուպցիոն գործունեությամբ չի զբաղվել և չի չարաշահել իր պաշտոնական դիրքը:
Դատարանի որոշումը դեռ ուժի մեջ չի մտել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան հետաքննում է Ռուսաստանում Սարկոզիի խորհրդատվական գործունեությունը: