ԵՎՐՈ-2020․ Առաջին 4 հանդիպումների մրցավարական անձնակազմը
copy image url

ԵՎՐՈ-2020․ Առաջին 4 հանդիպումների մրցավարական անձնակազմը

Սպորտ 3 տարի առաջ - 17:24 10-06-2021

Վաղը մեկնարկում է ԵՎՐՈ-2020-ը։ Հայտնի են խաղային երկու օրերի մրցավարական անձնակազմերը։

Իտալիայի և Թուրքիայի միջև Հռոմում կայանալիք բացման հանդիպումը սպասարկելու է նիդերլանդական մրցավարական անձնակազմը Դենի Մակելիի գլխավորությամբ։ A խմբի առաջին տուրի մյուս խաղում մրցելու են Ուելսն ու Շվեյցարիան։ Հանդիպումը սպասարկելու է Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական անձնակազմը։

B խմբի առաջին տուրի Դանիա – Ֆինլանդիա հանդիպումը սպասարկելու է անգլիական մրցավարական անձնակազմը Էնտոնի Թեյլորի գլխավորությամբ։ Բելգիա – Ռուսաստան հանդիպումը վստահվել է իսպանացի մրցավար Խոսե Անտոնիո Մատեո Լաոսին։