Ճապոնիային սպառնում է Ուկրաինայի ճակատագիրը Ռուսաստանի պատճառով. Daily Shincho
copy image url

Ճապոնիային սպառնում է Ուկրաինայի ճակատագիրը Ռուսաստանի պատճառով. Daily Shincho

Արտաքին 3 տարի առաջ - 17:00 10-06-2021

Ճապոնիան կարող է դառնալ Ռուսաստանի կողմից զանգվածային հակերային հարձակումների օբյեկտ, ինչպես Ուկրաինան: Այս մասին հայտնում է Daily Shincho-ն: Հոդվածի հեղինակը պաշտոնաթող գեներալ-գնդապետ Յոսիկաձու Վատանաբեն է: Նա կարծում է, որ Ճապոնիան պետք է ուժեղացնի իր կիբերզորքերը, որպեսզի չդառնա Մոսկվայի և Պեկինի զոհը:

Վատանաբեն նշել է Ղրիմի հետ վերամիավորման գործողության ընթացքում կիբերհարձակումների առանցքային դերի կարևորությունը: Դրանք վարել է APT29 հակերային խումբը: Ստեղծվել են ուկրաինական պետական ​​մարմինների երկվորյակ-կայքեր, որոնց օգնությամբ իրականացվել են սաբոտաժային գործողություններ:

«Միաժամանակ Ռուսաստանը սկսել է «Արմագեդոն» գործողությունը համակարգչային վիրուսների օգնությամբ, ինչպիսիք են «Կռասնիյ Օկտյաբր»-ը և «Մինի-գերցոգ»-ը»,- նշել է գեներալը: Այդ գործողությունը հանգեցրել է ոչ միայն Ուկրաինայի կառավարության և զինվորականների տվյալների գողության, այլև ապատեղեկատվության:

Ամենից շատ դիտված