Daily Mail-ը հրապարակել է Ուկրաինայի հարցով Թրամփի ենթադրյալ խաղաղ ծրագրի մանրամասները
copy image url

Daily Mail-ը հրապարակել է Ուկրաինայի հարցով Թրամփի ենթադրյալ խաղաղ ծրագրի մանրամասները

Արտաքին 2 ամիս առաջ - 10:08 07-02-2025
Daily Mail-ը հրապարակել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրյալ խաղաղ ծրագրի մանրամասները։ Պարբերականը պնդում է, որ փաստաթուղթը քննարկվում է Կիևի քաղաքական-դիվանագիտական շրջանակներում։

Daily Mail-ը նշում է, որ գործընթացը պետք է նախաձեռնի Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որից հետո փետրվարի վերջին-մարտի սկզբին նախագահները, իբր, կարող են անձնական հանդիպում անցկացնել։ Այնուհետև ԱՄՆ-ն նախատեսում է կազմակերպել միջազգային համաժողով՝ համաձայնագիր կնքելու համար:

Հրապարակված տվյալների համաձայն՝ հրադադարը կարող է սկսվել ապրիլի 20-ին, իսկ մինչև մայիսի 9-ը կողմերը պետք է համաձայնեցնեն հակամարտության ավարտի պարամետրերը: Ուկրաինան պետք է ճանաչի Ռուսաստանի նոր սահմանները, զորքերը դուրս բերի Կուրսկի շրջանից, հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց և միջուկային չեզոքություն հայտարարի։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն մտադիր է Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերել մինչև 2030 թվականը և նպաստել նրա անդամակցությանը ԵՄ-ին: Երկրի վերականգնումը պետք է մասամբ իր վրա վերցնի Եվրամիությունը։

Պարբերականը նաև պնդում է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի շրջանակներում կսկսեն աստիճանաբար վերացնել պատժամիջոցները: Ընդ որում, ենթադրվում է, որ ռուսական էներգառեսուրսների համար մաքսատուրք կսահմանվի, որի մի մասը կուղղվի Ուկրաինայի վերականգնմանը։