Աշխարհի խոշորագույն մսամթերք արտադրող JBS-ը $11 միլիոն է վճարել հակերներին, որոնք գրոհել են կորպորացիայի համակարգերը: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:
Ինչպես հայտարարել է կորպորացիայի մամուլի ծառայությունը, ընկերության JBS USA մասնաճյուղը հաստատել է, որ վճարել է 11 միլիոն դոլարին համարժեք փրկագին՝ ի պատասխան հանցավոր կիբերհարձակման:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ վճարման պահին ընկերությունը վերականգնել է իր ձեռնարկությունների մեծ մասի աշխատանքը:
JBS USA-ի գլխավոր տնօրեն Անդրե Նոգեյրայի խոսքով, կորպորացիան այդ «ոչ հասարակ» որոշումն է կայացրել, «որպեսզի կանխարգելի պոտենցիալ ռիսկերը մեր հաճախորդների համար»: