Արքայազն Հարին և Մեգան Մարքլը  «Բի-բի-սի»-ին մեղադրել են իրենց դստեր անվան վերաբերյալ փաստերը խեղաթյուրելու մեջ
copy image url

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը «Բի-բի-սի»-ին մեղադրել են իրենց դստեր անվան վերաբերյալ փաստերը խեղաթյուրելու մեջ

Ավելին 3 տարի առաջ - 21:00 09-06-2021

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը մեղադրել են BBC- ին՝ իրենց նորածին դստեր՝ Լիլիբեթ Դիանայի անվան մասին փաստերը խեղաթյուրելու մեջ: Այս մասին գրում է The Times- ը:

Նրանց փաստաբանները իրավական նախազգուշացում են տարածել, հայտարարելով, որ տեղեկատվությունը, ըստ որի նրանք չեն խորհրդակցել թագուհու հետ երեխայի անվան վերաբերյալ, զրպարտություն է։

Փաստաթղթում ընդգծվում է, որ արքայազն Հարին այդ հարցը քննարկել է իր ընտանիքի հետ, և Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը «իրականում ընտանիքի առաջին անդամն էր, որին նա զանգահարել էր, և այդ զրույցի ընթացքում հայտնել էր՝ դստերը նրա պատվին Լիլիբեթ անունը տալու ցանկության մասին»: Փաստաբանները հավելել են, որ եթե թագուհին իր համաձայնությունը չտար, ապա երեխային այլ կերպ կանվանեին:

Ավելի վաղ BBC- ն, վկայակոչելով թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը, հայտնել էր, որ արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, չեն խորհրդակցել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ՝ իրենց դստեր համար անուն ընտրելիս: