Վաշինգտոնում Սպիտակ տնից լրագրողների հետ Բայդենի ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է ճպուռների ներխուժման պատճառով, հայտնում է New York Times-ը:
Միջատները ներթափանցել են ինքնաթիռի շարժիչի մեջ, ինչի պատճառով հնարավոր չի եղել ժամանակին թռչել: Արդյունքում որոշվել է չվերթը տեղափոխել երեքշաբթի ժամը 21.00-ից նախ՝ 23.00-ին, այնուհետև՝ չորեքշաբթի առավոտյան 2.15-ին:
Լրագրողները պետք է լուսաբանեին նախագահի պաշտոնում Ջո Բայդենի առաջին արտասահմանյան ուղևորությունը: