Կանադայում վարորդը դիտավորյալ վրաերթի է ենթարկել մահմեդականների ընտանիքի
copy image url

Կանադայում վարորդը դիտավորյալ վրաերթի է ենթարկել մահմեդականների ընտանիքի

Արտաքին 3 տարի առաջ - 09:06 08-06-2021

Կանադայի Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում մեքենայի վարորդը դիտմամբ վրաերթի է ենթարկել մահմեդականների ընտանիքին: Միջադեպի արդյունքում 4 մարդ մահացել է, հաղորդում է The Guardian-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:

Ըստ ոստիկանության՝ մեքենան վրաերթի է ենթարկել հինգհոգանոց ընտանիքի, տուժածներից մեկը մահացել է տեղում, մյուս երեքը՝ հիվանդանոցում: Փրկվել է միայն 10-ամյա երեխան:

«Մենք կարծում ենք, որ դա կանխամտածված գործողություն էր, զոհերի վրա հարձակումը կատարվել է, քանի որ նրանք մահմեդական են»,- պարզաբանել է քաղաքի ոստիկանապետը:

Քաղաքապետի հրահանգով եռօրյա սուգ է հայտարարվել, քաղաքում բոլոր դրոշներն իջեցվել են: Կասկածյալը՝ 20-ամյա մի տղամարդ, ձերբակալվել է: Ոստիկանությունը հետաքննություն է կատարում:

Ձեզ գուցե հետաքրքրի