Ֆիլիպո Ինձագին, ամենայն հավանականությամբ, մարզչական կարիերան կշարունակի Սերիա Բ-ում։
Մասնագետը, որը Բենևենտոյին բարձրացրեց Ա Սերիա, իսկ մեկ մրցաշրջան անց այն դուրս մնաց, իր տեղը կզիջի Պերուջայի ներկայիս մարզիչ Ֆաբրիցիո Կաստորային։
Ինձագին, Sportitalia-ի ու Sky Sport Italia-ի տեղեկացմամբ, արդեն երկու տարվա պայմանագիր է կնքել Բրեշիայի հետ։