Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ ԵՎՐՈ-2020-ի ավարտից հետո ազգային թիմը կգլխավոր Հանս-Դիտեր Ֆլիկը:
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ.: Գլխավոր մարզչի պաշտոնում Ֆլիկը կփոխարինի Յոահիմ Լյովին, որը թիմը մարզում է 2006 թ.:
ԵՎՐՈ-2020-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Գերմանիայի հետ նույն խմբում ընդգրկված են Հունգարիան, Պորտուգալիան ու Ֆրանսիան: