Կանադան՝ հոկեյի ԱԱ չեմպիոն
copy image url

Կանադան՝ հոկեյի ԱԱ չեմպիոն

Սպորտ 3 տարի առաջ - 10:52 07-06-2021

Կանադայի ազգային հավաքականը հաղթեց Ռիգայում կայացած 2021 թվականի հոկեյի աշխարհի առաջնությունում՝ վճռորոշ խաղերում 3:2 հաշվով առավելության հասնելով Ֆինլանդիայի ազգային ընտրանու նկատմամբ:

Հոկեյի ԱՄՆ հավաքականը նվաճեց բրոնզե մեդալներ՝ 3-րդ տեղի համար խաղում հաղթելով Գերմանիայի հավաքականին: Խաղն ավարտվեց 6:1 հաշվով ՝ հօգուտ գլխավոր մարզիչ Ջեք Կապուանոյի թիմի:

Այսպիսով, Կանադան աշխարհի առաջնություններում ոսկե մեդալների քանակով հավասարվեց ԽՍՀՄ / Ռուսաստանին՝ 27-ական:

Աշխարհի առաջնություններում մեդալների ամենամեծ քանակը նվաճել է Կանադայի հավաքականը` 51 (27` ոսկե, 15` արծաթե, 9` բրոնզե):