Ռուսաստանի և Բելառուսի հոկեյի հավաքականները զրկվեցին միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից
copy image url

Ռուսաստանի և Բելառուսի հոկեյի հավաքականները զրկվեցին միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից

Սպորտ 3 տարի առաջ - 10:45 01-03-2022

Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) հայտարարել է ուկրաինական իրադարձությունների պատճառով Ռուսաստանի և Բելառուսի ազգային հավաքականների մասնակցությունը միջազգային հանդիպումներին անորոշ ժամկետով կասեցնելու մասին։

Ռուս և բելառուս հոկեյիստները ելույթ չեն ունենա Ֆինլանդիայում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությանը, հայտնում է IIHF կայքը։

Բացի այդ, Նովոսիբիրսկը և Օմսկը զրկված են 2023թ Աշխարհի երիտասարդական առաջնությունը հյուրընկալելու իրավունքից։

Մրցաշարը պետք է անցկացվեր Ռուսաստանում 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի հունվարի 5-ը։ Առաջիկայում բանակցություններ կսկսվեն մրցաշարի անցկացման նոր վայր գտնելու համար։