Ավարտվեց ֆուտբոլի Մ-21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Եզրափակչում Գերմանիան 1-0 հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի նկատմամբ: Խաղի միակ ու հաղթական գնդակը 49-րդ րոպեին խփեց Լուկաս Նմեչան:
Գերմանիան 3-րդ անգամ է նվաճում գավաթը:
Առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Նմեչան՝ խփելով 4 գնդակ:
Առաջնության լավագույն խաղացող ճանաչվեց պորտուգալացի Ֆաբիո Վիերան:
<iframe width="790" height="444" src="https://www.youtube.com/embed/dLCJBFJjeaU" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>