Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարային հաջողվել է Սև ծովում բնական գազի նոր խոշոր հանքավայր հայտնաբերել: Հաղորդում է Daily Sabah պորտալը:
«Մեր «Ֆաթիհ» հորատման նավը Սև ծովի Սակարյա տեղանքի «Ամասրա-1» հորատանցքում հայտնաբերել է 135 մլրդ խորանարդ մետր ծավալով բնական գազի նոր հանքավայր»,- պատմել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանի խոսքով, այժմ Սև ծովում Թուրքիայի հայտնաբերած բնական գազի պաշարները հասնում են 540 մլրդ խորանարդ մետրի:
Հոկտեմբերին հաղորդվել էր, որ Թուրքիան Սև ծովում բնական գազի լրացուցիչ պաշարներ է գտել: Նա հայտնել է, որ երկիրը մտադիր է այդ հանքավայրից գազ արտադրությունը սկսել 2023 թվականից:
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ ռուսական գազի և նավթի պաշարները կբավականացնեն 100 տարի: Այս մասին հայտարարել էր ՌԴ բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարար Ալեքսանդր Կոզլովը: