Բելառուսում ձերբակալված ընդդիմադիր բլոգեր Ռոման Պրոտասևիչն արտասվել է պետական հեռուստաալիքով ցուցադրած հարցազրույցի ժամանակ: «Ես այլևս երբեք չեմ ուզում քաղաքականությամբ զբաղվել: Ուզում եմ հուսալ, որ կարող եմ ամեն ինչ շտկել և ապրել սովորական հանգիստ կյանքով»,- ասել է նա՝ հավելելով, որ կցանկանար ընտանիք ու երեխաներ ունենալ և դադարեր ինչ-որ բանից փախչելուց:
«Հուսով եմ՝ նախագահը բավականաչափ քաղաքական կամք և վճռականություն ունի, որպեսզի ինձ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությանը չհանձնի»,- նշել է Պրոտասևիչը:
Հարցազրույցի վերջում նա ներողություն է խնդրել: