ԱՄՆ-ն հայտարարել է, որ լաբորատորիայից COVID-19-ի արտահոսքի ապացույցներ չկան
copy image url

ԱՄՆ-ն հայտարարել է, որ լաբորատորիայից COVID-19-ի արտահոսքի ապացույցներ չկան

Արտաքին 3 տարի առաջ - 11:16 03-06-2021

ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների ղեկավար Ֆրենսիս Քոլինզը նշել է, որ չկան ապացույցներ այն մասին, որ կորոնավիրուսը սկսել է տարածվել ամբողջ աշխարհում չինական լաբորատորիայից արտահոսքից հետո, հաղորդում է Fox News-ը:

Հեռուստաալիքի եթերում մասնագետը մատնանշել է կենսաբանական զենքի մշակման ընթացքում լաբորատորիայում COVID-19-ի ստեղծման վերաբերյալ նախկինում նշված տարբերակները: Նա կարծում է, որ դրանք չեն համապատասխանում այս վիրուսային գենոմի մասին հայտնի տեղեկություններին: Խոսելով այն վարկածի մասին, որ վիրուսը «սխալմամբ» տարածվել է չինական լաբորատորիայից, Քոլինզն ասել է, որ «դա երբեք չի բացառել, չնայած որևէ ապացույց չկա»:

Նա նաև նշել է, որ «արտառոց պնդումները պահանջում են նույնքան արտառոց ապացույցներ». ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների ղեկավարը լաբորատորիայից վիրուսի արտահոսքի վարկածը համարում է արտասովոր:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկյան հետախուզության զեկույցը, հայտնել էր, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի երեք աշխատակիցներ ծանր հիվանդացել են 2019 թ. նոյեմբերին՝ նախքան նոր տեսակի կորոնավիրուսի մասին առաջին հաղորդագրությունների հայտնվելը: Հետախուզական զեկույցն էլ ավելի ծանրակշիռ է դարձնում չինական լաբորատորիայում կորոնավիրուսի հնարավոր արտահոսքի վարկածի վերաբերյալ հետաքննություն կատարելու Վաշինգտոնի կոչերը:

Ամենից շատ դիտված