Լոնդոնը չունի ապացույցներ Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի արտակարգ վայրէջքին Ռուսաստանի որևէ մասնակցության վերաբերյալ: Այս հայտարարությունն արել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, փոխանցում է Reuters-ը:
Ընդ որում, Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նախկինում ասել էր, որ չի բացառում նման հնարավորությունը, քանի որ «դժվար է հավատալ, որ նմանատիպ գործողությունները կարող էին իրականացվել Մոսկվայում իշխանությունների առանց գոնե լուռ համաձայնության»: